loader

Նիկոլ Փաշինյանն Արցախի պողոտայից երթով շարժվում է Հանրապետության հրապարակ. ուղիղ

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18:30-ին մեկնարկելու է հանրահավաքը: Վարչապետը ժողովրդի հետ կամփոփի պաշտոնավարման 100-րդ օրը: 

Երբ վարչապետ Փաշինյանը ժամանեց Արցախի պողոտա, հավաքված քաղաքացիները ծափողջույններով «Նիկոլ,Նիկոլ» էին վանկարկում:

Փաշինյանը ողջունեց քաղաքացիներին, ապա, տեսնելով շենքերի պատշգամբներից իրեն հետևող մարդկանց, կատակեց. «Էս դուք հանրահավաքի չե՞ք»: Վարչապետը քաղաքացիների հետ վանկարկեց «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը:

Այնուհետև, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում քաղբանտարկյալներ են լինելու, ինչպես ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը պատասխանեց․ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու,այդ թվում՝ կոռուպցիոներներ»։  

Նշենք, որ սա այն վայրն է, որտեղից 2018-ի ապրիլի 21-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցներն առևանգեցին Նիկոլ Փաշինյանին: Նրա  համոզմամբ՝ այսօրվա երթի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները կիրականացնեն ծառայություն, ոմանք նույնիսկ կմասնակցեն քայլարշավին, և սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսևորում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս