loader
Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի սխալներն ուղղելու

Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի սխալներն ուղղելու

Աբովյանում հեղափոխությունը պարտվեց: Դժվար է ասել իշխանությունները դասեր քաղեցին թե ոչ: Ինչպես և սպասվում էր Նիկոլ Փաշինյանը պարտությունը ներկայացրեց ժողովրդավարության հաղթանակ: Այո, իշխանությունը պարտավոր է և պատասխանատու է կազմակերպել ազատ, արդար  ժողովրդական նորմերին համապատասխանող ընտրություններ : Բայց դա չի նշանակում,որ պարտությունը պետք է թաքցնել ժողովրդավարության քողի տակ: Իշխանության թեկնածուի պարտությունը պետության  պարտությունն է, բոլորիս պարտությունն է:

Երբ 2018թ ժողովուրդը փողոց էր դուրս եկել  և ոչ էր ասում քսան տարվա գաղջին ու մղձավանջին և ուզում էր ապրել իրավական երկրում: Փողոցում էր  նաև 2008թ Ազատության հրապարակի քաղաքացին, որ մաշկի վրա էր զգացել քոչարյանական ռեժիմի ողջ թշվառությունը,որ ավարտվեց մարտիմեկյան սպանդով:

Քոչարյանը սահմանադրությունում փոփոխություն էր  արել և իրեն օժտել էր անձեռնմխելիությամբ, Սերժ սարգսյանն էլ սահմանադրությունում փոփոխություն էր արել, որ հավերժացներ իր իշխանությունը, բարեբախտաբար հեղափոխությունը թույլ չտվեց: Իսկ հնարավո՞ր է  նրանց կադրերով, նրանց դատաիրավական համակարգով պայքարել նրանց դեմ:

Պատասխանը միանշանակ է,  ո՝չ: Հեղափոխությունից անցել է արդեն մեկ տարուց ավել ժամանակ, բայց քաղաքացին չի տեսնում փոփոխություն: Իշխանությունները ռադիկալ քայլերի չեն դիմում, այսինքն համակարգային փոփոխություներ չեն անում: Քաղաքացին պաշտպանված չէ: Երբ Աբովյանի քաղաքացին տեսնում է,որ իշխող կուսակցության թկնածուի շտաբի պետի մեքենան են այրում և հանցագործը կամ հանցագործները անպատիժ են մնում, էլ ինչու՞ պիտի ձայն տա իշխանության թեկնածուին: Մերժվածները թիմային աշխատանք են իրականացնում իրենց հսկայական ռեսուրսներով և մեծ փորձով:

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պիտի դասեր քաղած լինեին  1998թ փորձից: Մերժվածները  ԱԺ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի դեպքում նույնիսկ ձեռքերը ծալած չէին նստել: Դարձյալ թաղի խուժանը մոբիլ էր  և շատ զգույշ քարոզում էին լուսավորներին: Պատճառաբանելով, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը ԱԺ-ում ընդդիմություն է պետք:

Կարելի է կարծել, թե թաղի խուժանը շատ է տարբերում ինչ ասել է խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն: Բոլորին էլ պարզ է, թե  թաղի խուժանի ինստիտուտ ձևավորողը ովքեր են: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը դասեր չքաղեց և դարձյալ շահարկեց ժողովրդավարությունը, համակարգային և կադրային փոփոխություններ չարեց  մերժվածների ռևանշը ապահոված կլինի, ինչը կործանարար է լինելու թե՝ պետության, թե՝ հասարակության համար:

Նիկոլ Փաշինյանը  դեռ ժամանակ ոււնի սխալներն ուղղելու: Հետո ուշ է լինելու: Իհարկե, մենք չենք դավաճանում մեր սկզբունքներին, եղել ենք և լինելու ենք Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս