loader
Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Այսօր կարևոր օր է՝ Հայաստանը թևակոխում է պատմական նոր շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել այսպես՝ այս շրջափուլի արդյունքներով ավարտին պետք է հասցնենք գարնանը տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ մեկնարկել է կառավարության նիստը: Օրակարգում ընդգրկված է 5 հարց: ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, «Հանրաքվեի մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծերը։ Ընդգրկված է նաև Սյունիքի, Արագոծոտնի, Արմավիրի մարզպետների նշանակման հարցը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս