loader
Նիկոլ Փաշինյան. Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին

Նիկոլ Փաշինյան. Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի այսօր հրապարկված գաղտնալսմանը, հայտարարել է

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության:

Երբ ես ՀԺ-ի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ՝ պետության մեջ:

Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս