loader
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ հետ հանդիպելու ու որոշակի հարցեր քննարկելու ցանկություն էր հայտնել, և ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ հավելելով, որ Առաջին նախագահի հետ իրենք սուրճ են խմել, զրուցել են, քննարկել են Արցախի վերաբերյալ որոշակի հարցեր:

«Ինքը փորձել է ինձ տեղեկություններ տալ Արցախի մասին, որոնք մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Բայց ասեմ, որ նա ինձ չի ասել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չեն եղել»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ վարչապետի պաշտոնն ստանձնելու հենց առաջին օրը լծվել է Ղարաբաղյան հիմնահարցին համակողմանի ծանոթանալու գործին:

Ապա վարչապետն ասաց, որ հանդիպում է ունեցել նաև նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վարչապետի փոխնացմամբ՝ ներքաղաքական հարցերին, ըստ էության, վերոնշյալ հանդիպման ժամանակ, անդրադարձ չի եղել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս