loader
Նիկոլ Փաշինյան. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն զենք զինամթերք պահելու հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն զենք զինամթերք պահելու հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև՝ գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

Վարչապետը նշել է, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։

«Ես ուզում եմ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ:

Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն   մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, ապրիլյան  պատերազմի ժամանակ յուրացրել է դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված  սնունդը, կերակրել է իր  արջերին, վագրերին և այդպես շարունակ:

Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաև, որ չխախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը», նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս