loader
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Նշենք, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու էր Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձևավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում:

Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս