loader
Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին

Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին

Հիմա մարդիկ զգում են, որ անկախ են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը կարողացե՞լ է ապրել անկախ:

«Ուզում ենք և այդպես էլ կա, որ ՀՀ քաղաքացիներն իրենց զգան անկախ, հպարտ երկրի քաղաքացի»,- ասաց վարչապետն և շեշտեց, որ դեռ այդ ճանապարհը հարթված չէ, բայց միասին այն կարող են շուտով հաղթահարել: Անկախության տոնի առթիվ այսօր վարչապետ Փաշինյանն այցելել է Վետերանների միավորում:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե քարոզարշավն արդյո՞ք անցնում է սիրո և համերաշխության մթնոլորտում, Փաշինյանն ի պատասխան հայտնեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, բայց կարևորն այն է, որ բոլորն օրինականության սահմաններում են: Նա տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։

«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես քաղաքացին քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորը պահելու համար»,- շեշտեց վարչապետը:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս