loader
Նիկոյան. Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցը թողել ենք պատմությանը

Նիկոյան. Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցը թողել ենք պատմությանը

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծիք հայտնեց՝ պետք է հաշվի առնել, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ:

«Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»,-ասաց նա:

Նիկոյանի խոսքով՝ երբ իրեն առաջարկվել է լինել հանձնաժողովի ղեկավարի դերում, ստիպված էր եզրակացություն տալ մի բանի մասին, որին ինքն ականատես չի եղել: Ըստ նրա՝ հանրությունն լրիվ չէր վստահում իրենց, սակայն ընդդիմադիրներին ընդգրկեցին հանձնաժողովում, որպեսզի օգտվեն նրանց տված ինֆորմացիայից:

«Զեկույցից հետո ինքնալուծարվեց փաստահավաք խումբը, բայց հասկացա, որ նրանք դեռ ասելիք ունեին, հայտարարեցի, որ անհատական զեկույցները կարող ենք տեղադրել մեր եզրակացության մեջ, այդպես էլ արեցինք: Այսինքն՝ պատմությանը թողել ենք փաստահավաք խմբի անհատական զեկույցը, որևէ մեկը երբ ուզենա ուսումնասիրի, դա կա, կա քննչական մարմնի պատասխանը ևս»,- հավելեց Նիկոյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս