loader

Նիստը իրավազոր է և կարող ենք սկսել. Արարատ Միրզոյան. ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը:

«Գրանցվել է 80 պատգամավոր, քվորում կա, նիստը իրավազոր է և կարող ենք սկսել նիստը»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այսօր քվորում չլինելու պատճառով ԱԺ արտահերթ նիստը չէր մեկնարկել:

Տեղեկացնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու և քվեարկելու հարցն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս