loader
Նոր մարզպետներ կնշանակվեն

Նոր մարզպետներ կնշանակվեն

Գնել Սանոսյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Մարզպետի նշանակման հարցը կքննարկվի Կառավարության այսօրվա նիստում: Անդրեյ Ղուկասյանը կնշանակվի Լոռու մարզպետ: Նա մինչ այս եղել է Լոռու փոխմարզպետը: Ղուկասյանը փոխարինում է ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանին:

Վայոց ձորի մարզպետի պաշտոնը կստանա Տրդատ Սարգսյանը: Նշենք, որ վերջերս քաղաքական զարգացումների պատճառով այս մարզպետների պաշտոնները թափուր մնացին:

Հավելենք նաև, որ Գնել Սանոսյանը բնապահպանության փոխնախարարն էր: Իսկ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:

Վայոց ձորի մարզպետ Տրթադ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Իսկ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մինչ այս Լոռու փոխմարզպետի պաշտոնն էր զբաղեցնում: Նա փոխարինում է ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս