loader
«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ինչպես փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», ես այսօր   վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ: Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ընդգծել է Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս