loader
Նպատակն է փակել բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյան

Նպատակն է փակել բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյան

Նպատակն է փակել բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ, ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գաղտնալսված ձայնագրության հրապարակումը ցույց տվեց, որ իշխանությունների նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի 1-ը բացահայտելը:

Հարցին՝ օլիգարխներին զինաթափելու հրահանգ է տվել, այս պահի դրությամբ ո՞ւմ են զինաթափել, վարչապետը պատասխանեց. «Խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են: Այդ գործողությունների մի մասին արդեն տեղեկացված եք, մյուս մասերին, ըստ անհրաժեշտության, բոլորը կտեղեկանան»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին իրականացնել «ռեյդեր», օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս