loader
Ընտրակառաշք բաժանողները նաև պետք է քշվեն Հայաստանից. Լենա Նազարյան

Ընտրակառաշք բաժանողները նաև պետք է քշվեն Հայաստանից. Լենա Նազարյան

Մենք ունենում ենք տեղեկություններ, ըստ որոնց՝ ընտրակաշառք են բաժանում, իսկ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով և ճշտեն: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Այո, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, փոխանցել ենք տեղեկատվություն, որովհետև քաղաքացիները մեզ ակտիվ տեղեկություններ են հայտնում»,- ասաց նա:

Լենա Նազարյանի խոսքով՝ բոլոր օրինախախտները պետք է պատասխանատվության ենթարկվեն և արտաքսվեն Հայաստանից, քանի որ երկրում պետք է տեղի ունենան արդար ընտրություններ:

«Եթե կան ընտրակաշառք բաժանողներ, նրանք վտանգում են ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանան: Այո, նաև քշվեն Հայաստանից: Քաղաքացիները մեզ ակտիվ հաղորդում են լուրեր այն անձանց, քաղաքական գործիչների մասին, ովքեր գործում են հեղափոխության արժեքների դեմ և օրինականության դեմ»,- հայտնեց Լենա Նազարյանը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս