loader
Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն. Նիկոլ Փաշինյան

Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու վերաբերյալ որոշում ընդունեց: Օրակարգի 14-րդ հարցը հենց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին է։

Որոշման նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետը հարցը զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրաստ է ընտրություններին: Նախարարի կողմից դրական պատասխան ստանալուց հետո Փաշինյանը նորից հարց ուղղեց. «Իսկ բարոյահոգեբանական առումով պատրա՞ստ են»:

Փաշինյանը նշեց, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են, քանի որ իր ղեկավարության օրոք առաջին ընտրությունն է:

«Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները կարևոր են, բացառիկ են օրինականության առումով: Կարծում եմ՝ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարություն ու թափանցիկություն ապահովելը: Ուզում եմ հատուկ մեկ անգամ ընդգծել, որ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն: Եթե պարզվի, որ ունեն, գալիս են իրավապահ մարմինների՝ արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառաքի որևէ դեպք չպետք է գրանցվի: Ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Քաղաքացիների կամքի վրա ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է»,- ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ ընտրությունները հենց այսպես էլ տեղի կունենան, իսկ ընտրակեղծարարություն կամ կաշառքի փորձ անողներն էլ կպատժվեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս