loader
Որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար. Նիկոլ Փաշինյան

Որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար. Նիկոլ Փաշինյան

Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, և այսօր ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար: Սերժ Սարգսյանը երկու կամ գուցե ավելի անգամ մասնակցել է նույն միջոցառմանը: Մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների համաժողովին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսական կողմը սադրանք է համարել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը, նշեց վարչապետը:

«Եվ Հայաստանը, մինչև թավշյա հեղափոխությունը, ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահ գործողություններ է իրականացրել Աֆղանստանում ու Կոսովոյում, և շարունակում է ՀՀ-ն իր պատրաստակամությունն այդ գործունեությունը շարունակելու»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս