loader
Որևէ կուսակցություն կամ դաշինք գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել. ԿԸՀ

Որևէ կուսակցություն կամ դաշինք գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել. ԿԸՀ

Դեկտեմբերի 9-ին անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության համար դեռ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Առաջադրվելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն է:

Հիշեցնենք, որ ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել էր նոյեմբերի 1-ին:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն օրենքի ուժով արձակվեց, երբ երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս