loader
Օսիպյանը  հոգնած չի

Օսիպյանը հոգնած չի

Այսօր լրագրողները փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին, թե ինչպիսի տրամադրություն ունի:

«Բայց ինչ պետք ա լինի իմ տրամադրությանը: Աշխատանքային տրամադրություն ունեմ»,-նշեց նա: Այն դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո ոստիկանության գործելաոճում փոփոխություններ կլինեն, Օսիպյանը պատասխանեց.

«Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, մեր խնդիրը հասարակական կարգն է, հանցագործության դեմ պայքարի աշխատանքներն են, որոնք մենք տեսնում և իրականացնում ենք»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու հեղափոխությունից մի քանի ժամ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ ասելով, որ ըմբռնումով է մոտենում ցույցերին:

«Հարգելիներս, այն ինչ ոստիկանությունն իրականացնում է, օրենքի սահմաններում է»,- հավելեց նա:

Լրագրողները Օսիպյանին հարցրեցին, թե արդյոք այսքան հոգնածությունից հետո չի պատրաստվում գոնե արձակուրդի գնալ, փոխոստիկանապետն էլ նշեց, որ հոգնած չի:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս