loader
Ո՞վ է կանգնած Դոն Պիպոյի հետևում

Ո՞վ է կանգնած Դոն Պիպոյի հետևում

Հայաստան 24-ի տեղեկություններով՝ Հայաստան ժամանելուց հետո Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են:

Տեղեկացնենք, որ նրանք արդեն մեկ տասնամյակից ավել է՝ բավական ջերմ հարաբերություններ ունեն: Ծառուկյանը Եվրոպա այցելելու ժամանակ մշտապես հյուրընկալվել է Դոն Պիպոյին: Վերջիններս հանդիպել են Արթուր Ասատրյանի՝ Հռոմում գտնվող առանձնատանը: Տարիներ առաջ Ծառուկյանն, անգամ, մասնակցել է նրա աղջկա նշանադրության արարողությանը:

Բացառված չէ, որ Դոն Պիպոյի միջոցով Ծառուկյանը միանգամից երկու խնդիր է լուծում. նախ՝ վնասազերծում է վաղեմի ախոյան Մանվել Գրիգորյանին, և երկրորդ՝ Ասատրյանի միջոցով փորձում է ամրապնդվել Էջմիածնում՝ ապագա խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածին քաղաքում ցույցեր էին իրականացվում ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա հոր՝ Մանվել Գրիգորյանի: Էջմիածինցիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Ցույցին մասնակցում էր նաև Արթուր Ասատրյանը: Ըստ մամուլի՝ հենց նա է կանգնած բողոքի ակցիաների հետևում: Արթուր Ասատրյանը, սակայն հերքել է այդ տեղեկությունը: Նա ասել է, քանի որ հեռացել են նախկին իշխանություններն ու համակարգը, ապա Մանվել Գրիգորյանն ու իր որդին ևս պետք է հետևեն նրանց: Արթուր Ասատրյանի խոսքով՝ հայր ու որդի տարիներ շարունակ կեղեքել են մարդկանց:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս