loader
«Ո՞ւմ նախագահն է լինելու նա. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի»

«Ո՞ւմ նախագահն է լինելու նա. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի»

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր Սահմանադրությամբ նախագահը բավականին լիազորություններ ունի։ Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում՝ Դիլբարյանը նշեց. «Ո՞ւմ նախագահն է լինելու նա. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի։ Եթե ինքը կարողանա ցուցաբերել ինքնուրույն քաղաքական վարքագիծ, որին անգամ այս կտրատված և խիստ սահմանափակված նախագահի լիազորությունների մեջ կան, ապա նա կարող է արդարացնել հույսերը։ Իսկ ներդրումների մասին խոսակցությունները, կարծում եմ, դեռ վաղաժամ են։ Հիշենք Կարեն Կարապետյանին, որի մասին նույնպես ասում էին, թե ինքը կգա կփոխի, ունի այսպիսի բիզնես ոլորտում կայացած ընկերներ և այլն։ Նա իրոք փորձեց, սակայն դա շատ բան չփոխեց»։

Խոսելով Մեծ Բրիտանիայում դեսպանի գործունեության մասին՝ Նարինե Դիլբարյանը որպես ձեռքբերում կարողացավ հիշել միայն 2013 թվականին արքայազն Չարլզի բիզնես այցը Հայաստան։ «Արմեն Սարգսյանը, լինելով եվրոպական գործիչ, նրա գործունեության ոչ բոլոր դրվագներ են շատ հրապարակային, չեմ ցանկանում ասել ստվերային, բայց ինքը բավականին փակ գործիչ է: Չկան մեծ ծրագրեր, որոնք Մեծ Բրիտանիայում կատարել է Արմեն Սարգսյանը: Անգլիան միշտ եղել է Թուրքիայի շահերի իրականացնողը, Թուրքիայի նավթային շահերի կրողը, և կարող ենք ասել, որ Արմեն Սարգսյանն այդ անիվը մազաչափ անգամ չի շարժել: Դիվանագիտական ասպարեզում Արմեն Սարգսյանի կողմից մեծ նվաճումներ չեմ կարող արձանագրել»,-շարունակեց Նարինե Դիլբարյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս