loader
Ուսուցիչներին և բուժաշխատողներին կարգելվի քարոզչությամբ զբաղվել

Ուսուցիչներին և բուժաշխատողներին կարգելվի քարոզչությամբ զբաղվել

Ազգային ժողովը 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագիծը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով:

«Այս նախագիծը դրական միտում է պարունակում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ՀՀ ԸՕ-ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որը չընդունվեց:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս