loader
Պապիկյան. Վիզաների ազատականացման հարցում հետևողական ենք

Պապիկյան. Վիզաների ազատականացման հարցում հետևողական ենք

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանն անդրադարձավ վիզաների ազատականացման հարցին և նշեց, որ այն իրենց օրակարգային հարցն է և այդտեղ հետևողական են լինելու:

« ՀՀ-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում։

Սա նշանակում է, որ ՀՀ և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը», - նշեց նա։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս