loader
Պարոն վարչապետ,  ծաղկավոր բաբչկան  վառ ծաղիկներով  անզոր է լինելու

Պարոն վարչապետ, ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով անզոր է լինելու

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը մեկ տարուց ավել է, համակարգային փոփոխություներ չարեց, ոչ միայն համակարգային փոփոխություն չարեց այլև շարունակեց աշխատել մերժվածների կադրերով: Ոչ  մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք քսան տարի իշխանություն են պահել բացառապես ուժայինների շնորհիվ:

Ապացուցը  մարտի մեկի արյունահեղությունն է: Փաշինյանն ինչ արեց: Հեռացրեց միայն ոստիկանապետին: Ոստիկաապետ նշանակեց նույն համակարգից մեկին: Նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին  նշանակեց  մարզպետ: Ոստիկանական բաժանմունքներում միայն գումարելիների տեղը փոխվեց, ինչպես գիտենք դրանից գումարը չի փոխվում:

Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ  Փաշինյանը հայտարարել է. «Եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետեւյալ դրսեւորումները, որ, ըստ ամենայնի՝ հուսահատ, քաղաքական որեւէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնության քաղաքական հարցեր լուծել, եւ այս ասելիքը, հռետորիկան, գնալով ավելի կամակերպված բնույթ է ստանում, եւ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքկում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի լկտի պահվածքով եւ այսպես շարունակ»:

Այնուհետև շարունակել է. «Ինչ վերաբերում է այդ սեւազգեստ խմբերին՝ նրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի...»:Տեղեկացնում է  ՀԺ-ն: Անհնար է առարկել վարչապետին: Ապացույցը ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի վրա օրը ցերեկով գազանաբար հարձակումն էր: Այո,  բռնության քարոզ է տեղի ունենում,որ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որ նրանց ասելիքն  այն է, որ իրենք պատրաստվում են Հայաստանում բռնության քաղաքական հարցեր լուծել, եւ այս ասելիքը, հռետորիկան, գնալով ավելի կամակերպված բնույթ է ստանում: Եթե վարչապետը նման բաների մասին բարձրաձայնում, ենթադրվում է, որ ամենաքիչը պիտի ուժային կառույցների  ղեկավարների փոփոխություն աներ:

Ի՞նչ ենք տեսնում: Կադրային փոփոխություն չի լինելու և վարչապետն առաջարկում  է, որ սեւազգեստ խմբերին՝ծաղկավոր  վառ  ծաղիկներով բաբչկա կապեն: Եթե վարչապետին թվում է,որ  ծաղկավոր բաբչկա սև զգեստին կապելով  այդչափ վտանգավոր հարցերը լուծելու է, ապա վարչապետի առաջարկությունն իրատեսական չէ: 

Մարդիկ օրը ցերեկով հայտարարում են, որ ինքնաբուխ  մարդ են ծեծում, դարձյալ  չեն պատժվում, ապա դժվար է ասել, թե  ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով  կարո՞ղ է օգնել: Ծեծողներն իրենք են ներկայանում ոստիկանական բաժանմունք և դուրս են գալիս երջանկացած ու հայտարարություններ են անում: Պարոն վարչապետ, նման երևույթներն անընդունելի են: Իրավական համակարգում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Թե չէ ի՞նչ է ստացվում, ով ում ուզենա ինքնաբուխ ծեծի և անպատիժ հոխորտա:

Պարոն վարչապետ, սա  բեսպրեդել է: Մարդիկ փողոց էին դուրս եկել և ուզում էին իրավական երկրում ապրել: Իրավական համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Այս պարագայում ծաղկավոր բաբոչկան ինչքան էլ վառ ծաղիկներ ունենա  անզոր է լինելու:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս