loader
Փաշինյան. Հրաժարականների պահանջը կքննարկվի

Փաշինյան. Հրաժարականների պահանջը կքննարկվի

Լուսանկարը՝ PhotoLur-ի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոչով՝ 15:00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները.

«Թավշյա հեղափոխության հիմնական նպատակը եղել է ՀՀ  քաղաքացու հաղթանակը, նա հաղթել է, և այդ հաղթանակի արդյունքը ոչ թե իմ, այլ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելն էր: Երբ փակում էին փողոցները վստահ էինք, որ չկա իշխանություն, որը կլսի  մեզ, իսկ հիմա կա, դրա համար անհասկանալի է այն ամենը, ինչ տեղի է ունենում»:

Վարչապետի խոսքերով՝ նրանք այժմ ստանում են ավելի շատ նամակներ, քան նախորդ կառավարությունը մեկ ամսվա ընթացքում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս կառավարությունը վայելում է ժողովրդի վստահությունը:

«Այո՛, Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ կա՞, այդ պահանջն էլ կքննարկենք, Գլխավոր դատախազի պահանջ կա՞, այդ պահանջն էլ կքննարկենք, և համաժողովրդական շարժումն իր դիրքորոշումը այդ կապակցությամբ կասի։ Հավատացած եղեք՝ բոլոր հարցերը կքննարկվեն», - ասաց Փաշինյանը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս