loader
Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին և հույս ունի հանդիպել Պուտինի հետ

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին և հույս ունի հանդիպել Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

«Հույս ունեմ երկկողմ հանդիպում տեղի կունենա: Ես մասնակցելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք գագաթնաժողովին նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի է ունենալու մայիսի 14-ին Սոչիում:

Մոսկվան ևս ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

«Մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին, անտարակույս, նա շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,-լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով նաև երկկողմ շփումները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս