loader

Նիկոլ Փաշինյան․ Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի (տեսանյութ)

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր,մայիսի 15-ին ն ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է․

 «Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով։ 

Ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, տարբեր ֆորմատներով, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։ Չեմ խոսում մի այնպիսի տարբերակի մասին, որ ասեմ չէ, եկեք չլուծենք այս հարցը։  Այս  խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում», ասել է Փաշինյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս