loader
Փաշինյան. Չենք գալիս կադրային ջարդ անելու

Փաշինյան. Չենք գալիս կադրային ջարդ անելու

«Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր կստանա»,-ՀՀԿ խմբակցության հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Փաշինյանը՝ պատասխանելով Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ովքեր են լինելու փոխվարչապետերն ու նախարարները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարը:

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող.

«Քվեարկությունից հետո կարձանագրվի այդ շրջանակն ու կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում», - նշեց Փաշինյանը:

Նա նաև նկատեց, որ իրենք ունեն իրենց կադրերը, մինչդեռ բոլորովին էլ նպատակ չունենք կադրային ջարդ իրականացնել.

«Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու», - հավելեց նա: 

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս