loader
Պավլիկ Մանուկյան. Այստեղ արդարադատությունից խոսելն անիմաստ է

Պավլիկ Մանուկյան. Այստեղ արդարադատությունից խոսելն անիմաստ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 14-ին «Սասնա ծռերի» անդամները խոսեցին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի արարքի մասին քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ:

«Էդ մարդիկ ձեր ձեռքում գերի են, հիմա ոնց վերաբերվենք, ազատագրենք, թե՞ ոնց: Դա մեկ, երկրոդը՝ երեկվա մեր աղջկա ցավը տանեմ, մեռնեմ իրա ձեռքերին: Իմ ազգը, երկիրը էդ կեղտի մեջ թաղված է, էդ մարդիկ վայելում են իրենց փառահեղ կյանքը, բայց վերջապես պիտի հասկանան, որ իմ ժողովրդին էդ կեղտի մեջ են պահում, մինչև չես լցնում դրանց գլխին, դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»:

Դատավոր Մակյանը նկատողություն հայտարարեց Արայիկ Խանդոյանին և հորդորեց խոսել ըստ էության:

Անդրադառնալով փաստաբանների գործադուլին, Արայիկ Խանդոյանը հայտարարեց որ միանում է նրանց գործադուլին և չի ցանկանում առանց պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը.

«Ես սրանից մեկ տարի առաջ հայտարարել եմ, որ ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող է պետք, քանի որ ձեր արդարդատությունը ոտնահարում է մարդկանց իրավունքները ես գտնում եմ՝ իրենք ճիշտ են և միանում եմ իրենց գործադուլին: Առանց իրենց ես չեմ ցանկանում դատը շարունակվի»:

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իշխանությունները ոչ մի ոլորտում չեն գործում:

«Ում ուզում են և ինչքան ուզում են խփում են, հետևաբար այստեղ արդարադատությունից խոսել անիմաստ է: Եվրոպական դատարանները  ընդդեմ Հայաստանի որոշումներ են կայացնում, միթե մեր դատական համակարգը այդքան ապաշնորհ է: Մինչդեռ ես գտնում եմ, որ մենք շատ խելացի դատավորներ ունեք: Դուք չեք տեսնում, որ ժամանակն է կտրուկ քայլեր անելու սեփական հեղինակությունը փրկելու: Սա բացահայտ ցեղասպանություն է թե քրեաօլիգարխ հանցագործ իշխանության կողմից , որը հիմա կենտրոնացված  մեկ սրիկայի ձեռքում, որի ձեռքում ողջ ազգը մղկտում է: Դուք որպես դատավոր որպես հայ, չեք տեսնում, որ մեծ անելիք ունեք, դուք էլ պետք է միանաք փաստաբաններին»,-ասաց Պավլիկ Մանուկյանը և միացավ փաստաբանների բողոքի ակցիային:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս