loader
ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր:

«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։ Բազմաթիվ առևտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ որ առևտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ»,-ասել էր ՊԵԿ փոխնախագահը։

Ըստ Վանեցյանի, Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու համար։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հարցաքննությունից հետո կարող է ՊԵԿ փոխնախագահի կարգավիճակը փոխվել։

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում ևս չարաշահումներ կան և ԱԱԾ-ում երկու գործ է քննվում:

«ԱԻՆ-ում կապված բյուջետային ծախսերի հետ որոշակի տվյալներ ենք ստացել, քրեական գործ է հարուցված, իրականացվում է քննություն: Քննության ընթացքի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող», - տեղեկացրեց Վանեցյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս