loader
Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում. Փաշինյան

Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում. Փաշինյան

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսք ուղղեց կաբինետի անդամներին և ասաց, որ, թեև, քաղաքական իրավիճակներն աշխատանքի արդյունավետության վրա որոշակի ազդեցություն են ունենում, բայց իրենք հակառակը պետք է անեն: Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, դա շատ լավ ժամանակ է աշխատելու համար:

«Նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց մյուս կողմից այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար: Օգտվելով նաև այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է աշխատելու համար՝ առավել հանգիստ պայմաններում: Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով»,- հույս հայտնեց Փաշինյանը:

Գործադիրի այսօրվա օրակարգում է կա 23 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս