loader
Պետդուման Երևանին կոչ է արել վարչապետի հրաժարականից հետո ապահովել կայունությունը

Պետդուման Երևանին կոչ է արել վարչապետի հրաժարականից հետո ապահովել կայունությունը

«Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր միջոցները երկրի և Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար՝ թույլ չտալով ապակառուցողական ուժերին օգտվել ստեղծված իրավիճակից», - հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բոլոր երկրներին կոչ ենք անում զգուշությամբ և պահի սրությունը հասկանալով մոտենալ Երևանի իրադարձություններին: Ակնհայտ է, որ վերջին օրերի դեպքերը ցույց են տվել Հայաստանում հասարակական, քաղաքական ճգնաժամի առկայությունը, որն անհապաղ լուծում է պահանջում ոչ միայն երկրում, այլև ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանում կայունություն պահպանման համար:

Չպետք է թույլ տանք, որ ապակառուցողական ուժերը օգտվեն ճգնաժամային իրավիճակից, որը կարող է հակամարտության նոր ալիք առաջացնել: Այս իրավիճակում դիմում եմ իմ հայ գործընկերներին` հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու կոչով՝ հանրային երկխոսության ապահովման և Հայաստանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար», - ասել է պատգամավորը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս