loader
Պետք է մեզ ու աշխարհին ապացուցենք, որ պահում ենք մեր հաղթանակը. Մարությանը Ջրվեժում է

Պետք է մեզ ու աշխարհին ապացուցենք, որ պահում ենք մեր հաղթանակը. Մարությանը Ջրվեժում է

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Ջրվեժում: Դաշինքի անդամները քայլում են և վանկարկում՝ «քայլ արա, ընտրիր Հայկին»:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քաղաքացիներին հիշեցրեց, որ պետք է սեպտեմբերի 23-ին անպայման գնալ ընտրատեղամաս և քվեարկություն կատարել:

«Շատ կարևոր օր է, վերջապես ունենք թափանցիկ ընտրություն, բոլորս պետք է գնանք ընտրության այդ օրը, որպեսզի ապացուցենք մեզ ու ամբողջ աշխարհին, որ հաղթել ենք և պահում ենք այդ հաղթանակը»,- ասաց նա:

Դաշինքը երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գայի արձանի մոտ կներկայացնի նախընտրական ծրագիրը, որից հետո խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս