loader
Փոստանջյան. Նուբարաշենը ձեզ է սպասում

Փոստանջյան. Նուբարաշենը ձեզ է սպասում

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով պարզաբանեց, թե իրենք այդ գարշահոտությունը քաղաքապետարան տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքից: 

«Մենք գտնում ենք, որ պետք է դադարեցնել այդտեղի բնակիչներին ապրել գարշահոտության մեջ, որն ունի 25 տարվա բռնատիրական վաղեմության ժամկետ. դա պետք է զգաք նաև դուք, անկախ նրանից, որ այստեղ խնջույքներ եք կազմակերպում: Այստեղ միայն կոնյակի և կանանց թանկարժեք օծանելիքի բուրմունքը չպետք է գա, այլ նաև այն գարշահոտը, որի մեջ գցել եք հայոց պետականությունը: Այդ գարշահոտությունը ուղեկցելու է ձեզ՝ որտեղ էլ որ գտնվեք, և նույնիսկ ձեր կոնյակների հոտը ձեզ չի փրկի»,-ասաց նա:

Փոստանջյանը նշեց, թե իրենց ակցիայից հետո նիստերի դահիճում իրարանցում տեղի ունեցավ, նույնիսկ հարձակվեցին տիկին Խաչատրյանի վրա: 

«Ինչի՞ց էիք վախենում, այդ տիկնոջից, ով վիրաբույժ է...ձեր կյանքը թունավորելու ենք։ Ձեր տեղը այնտեղ է. պատիժ ենք պահանջելու, արդար պատիժ: Մենք ձեր նկատմամբ արդար պատիժ ենք սահմանելու, որ մեր երկիրը թողել եք նման թշվառ վիճակում: Ուզում եք զվարճանա՞լ, չենք թույլ տալու, բոլոր տեղերում դուք լինելու եք մերժելի, այդ նույն Նուբարաշենը ձեզ է սպասում»,-հայտարարեց Փոստանջյանը:

Նշենք, որ «Հայաստան 24»-ը ավելի վաղ մեկտեղել էր ֆեյսբուքահայերի կարծիքներն այս դեպքի առնչությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս