loader
 ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք հակասությունները Հայաստանում կկարգավորվեն բացառապես իրավական հարթության մեջ

ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք հակասությունները Հայաստանում կկարգավորվեն բացառապես իրավական հարթության մեջ

«Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի բացառապես իրավական հարթության մեջ», -  հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեսպանը տեղեկացրել է Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակի մասին:

«Ռուսական կողմից ընդգծել են, որ Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ցանկանում են շուտափույթ կայունացում՝ հանուն եղբայրական հայ ժողովրդի շահերի: Հույս ունենք, որ բոլոր առկա հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական հարթության մեջ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-ռուսական արտաքին քաղաքական Փոխգործակցության արդիական թեմաներ, փոխշահավետ այլ հարցեր»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս