loader
ՌԴ-ն ՀՀ կադրային փոփոխությունները չի մեկնաբանում

ՌԴ-ն ՀՀ կադրային փոփոխությունները չի մեկնաբանում

«Ռուսաստան Դաշնությունը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ժողովրդի կամարտահայտության արդյունքն են»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխություններին, ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Ռուսաստանը ուշադրությամբ հետևում էր ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Կարծում ենք, որ այն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդի կամքին: Փոփոխությունները տեղի են ունեցել հանրաքվեի միջոցով: ՌԴ-ն հարգում է այդ ընտրությունը», - ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում այն հանգամանքին, որ Սահմանադրական փոփոխությունները կատարվել են Սերժ Սարգսյանի կառավարումը երկարացնելու համար, ՌԴ պաշտոնյան պատասխանեց.

«ՌԴ-ն չի մեկնաբանում կադրային փոփոխություններ, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել: Դա Հայաստանի ներքին գործն է, ու ձեր սուվերեն իրավունքը: Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարության սկզբունքի վրա՝ Սահմանադրությանը համապատասխան ու ՌԴ-ն կհարգի այդ ընտրությունը»,- ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս