loader
Ռոբերտ Քոչարյանի և Ռոման Բաբայանի ընդհանուր բիզնես-շահերը

Ռոբերտ Քոչարյանի և Ռոման Բաբայանի ընդհանուր բիզնես-շահերը

Հինգերորդ ալիք հեռուստաընկերությամբ «Գործ համար Մարտի 1» սկանդալային վավերագրական ֆիլմի նկարահանումների հետ կապված նորանոր իրողություններ են ի հայտ գալիս:

Մասնավորապես, ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը՝ ըստ @bagramyan26 Տելեգրամ ալիքի, Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: ՝ Ֆիլմի մոնտաժմանը անմիջապես հետեւել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս մասին այսօր էր հայտնի դարձել:

Հիշեցնենք նաև, որ ֆիլմի հեղինակները բացարձակ ցինիզմ էին դրսևորել՝ զրուցելով մարտի 1-ի զոհերի հարազատների հետ և ֆիլմում նրանց խոսքերը կամ մոնտաժել, կամ նենգափոխել,կամ ընդհանրապես տեղ չէին հատկացրել:

Բայց սա ամբողջը չէ: Եվս մեկ փաստ է ի հայտ եկել, որը տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու էին այս ամոթալի և կեղծիքներով լի ֆիլմը պատվիրել հատկապես Ռոման Բաբայանին:

Պատճառը միայն այն չէ, որ ռուսահայ լրագրողը պատրաստ է ցանկացած գումարի դիմաց անցնել բարոյականության բոլոր սահմանները: Բանն այն է, որ Ռոման Բաբայանը աշխատում է ռուսական ТВЦ հեռուստաընկերությունում: Այս հեռուստաընկերությունն ունի երկու բաժնետեր՝ Մոսկվա քաղաքի գույքի վարչությունը և «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կազմակերպությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է հանդիսանում.... Ռոբերտ Քոչարյանը:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն ու Ռոման Բաբայանը ընդհանուր բիզնես շահեր ունեն, ավելի ճիշտ՝ միջորդավորված կերպով Ռոման Բաբայանը Քոչարյանի աշխատողն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս