loader
Արմեն Ռուստամյանի միլիոնավոր փոխառությունները և 35 միլիոնի՝ բնամթերքով ստացված եկամուտը

Արմեն Ռուստամյանի միլիոնավոր փոխառությունները և 35 միլիոնի՝ բնամթերքով ստացված եկամուտը

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը 1999-2003թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: 

2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: 

2007թ.մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: 

2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:

Այժմ ուսումնասիրենք Արմեն Ռուստամյանի հայտարարագրերը:

2011 թվականի հայտարարագրում տվյալներ չկան Ռուստամյանի շարժական գույքի, արժեթղթերի և ներդրումների մասին: Անշարժ գույքի մասին տվյալները պաշտպանված են: Ընդգծենք, սակայն, որ եկամուտների մասով հետաքրքրական էր 35,000,000.00 ՀՀ դրամ եկամուտը, որը նշված է, որ ստացվել է բնամթերքով (նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):

 

2011 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 15,000,000.00 ՀՀ դրամ
9,000.00 ԱՄՆ դոլար
1,500.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը 3,650,770.00     ՀՀ դրամ

 

2012 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ռուստամյանը հայտարարագրել է բնակարան և 35,000,000.00 ՀՀ դրամ եկամուտ՝ բնամթերքով: 

 

2012 թվական Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 15,000,000.00 ՀՀ դրամ
9,000.00 ԱՄՆ դոլար
1,500.00 Եվրո

Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ    

5,015,590.00    ՀՀ դրամ
 

 

2012 թվականի տարեկան հայտարարագրում բացակայում են անշարժ և շարժական գույքի, բնամթերքով ստացված եկամտի տվյալները:

 

2012 թվական  Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 15,000,000.00 ՀՀ դրամ
10,000.00 ԱՄՆ դոլար
2,000.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ    

2,162,980.00    ՀՀ դրամ


2013 թվականի տարեկան հայտարարագրում ևս տվյալներ չկան անշարժ և շարժական գույքի, ներդրումներ և արժեթղթերի մասին: Վերջինս հայտարարագրել է իր եկամուտները և դրամական միջոցները:

2013 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 17,000,000.00 ՀՀ դրամ
10,000.00 ԱՄՆ դոլար
3,000.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ     3,546,120.00       ՀՀ դրամ
 

 

2014 թվականի հայտարարագրում նույն պատկերն է անշարժ և շարժական գույքի, արժեթղթերի և ներդրումների հետ կապված:

2014 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 18,000,000.00 ՀՀ դրամ
11,000.00 ԱՄՆ դոլար
5,000.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը     5,175,452.00 ՀՀ դրամ
 

 

2015 թվականի տարեկան հայտարարագրում արդեն առկա են տվյալներ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունների մասին՝ 2,000,000.00 ՀՀ դրամ և 5,000.00 ԱՄՆ դոլար:

 

2015 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 20,000,000.00 ՀՀ դրամ
12,000.00 ԱՄՆ դոլար
5,500.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը         7,343,630.00 ՀՀ դրամ
 

 

2016 թվականի տարեկան հայտարարագրում ևս առկա են տվյալներ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունների մասին՝ 14,000,000.00 ՀՀ դրամ,  և 10,000.00 ԱՄՆ դոլար:

 

2016 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 22,000,000.00 ՀՀ դրամ
15,000.00 ԱՄՆ դոլար
6,000.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը         7,866,060.00 ՀՀ դրամ
 

 

Վերջին ամենաթարմ հայտարարագրում, որը Ռուստամյանը ներկայացրել է 2017 թվականի մայիսի 24-ին, պատգամավորը հայտարարագրել է բնակարան, 14,000,000.00 ՀՀ դրամ,  և 10,000.00 ԱՄՆ դոլար փոխառություններ:

 

2017 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 23,000,000.00 ՀՀ դրամ
15,000.00 ԱՄՆ դոլար
7,000.00 Եվրո
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը   4,722,527.10 ՀՀ դրամ
 

 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս