loader
Ռուստամյան. Մենք միասին փոխել ենք հին կարգերը

Ռուստամյան. Մենք միասին փոխել ենք հին կարգերը

«Մենք միասին փոխել ենք հին կարգերը»,-Աժ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իրենց որոշումը հիմնավորվել է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ պայմանավորված ընտրություններում ՀՀԿ արձանագրված արդյունքներով, այլև նրանով, որ իրենք միասին անցել ենք հուսադրող և բախտորոշ մի ճանապարհ, ստանձնել են Հայաստանի և հայության բարեկեցիկ ապագան կերտելու պարտավորությունը:

«Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված հայանպաստ բանակցությունների իրականացումը։ Մենք պարտավոր ենք չթերագնահատել առաջընթացի մեր ճանապարհին առկա խոչընդոտներն ու վտանգները»։ Օրվա խնդիրն է չեզոքացնել բոլոր մտահոգությունները, որոնք բխում են հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերից։ Կարծրատիպեր, որոնցից առաջացած դժգոհությունները փորձելու են օգտագործել քաղաքական հակառակորդները: Երկիրը երկար տարիներ ունեցել անձնակենտրոն ղեկավարում և դառը փորձ է կուտակել։ Մենք այս պատճառն ենք վերացրել, բայց մարդիկ սա կգնահատեն, երբ դրական արդյունքները տեսնեն։ Մարդկանց հետապնդող բացասական հետևանքները հիմնականում հոռի բարքերն են, խնամի-ծանոթ հարաբերությունները։ Սրա վերջը պիտի տրվի»,-հավելեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս