loader
Ռուստամյանը՝ ՍԱՍ-ի Արտակի եղբոր մասին

Ռուստամյանը՝ ՍԱՍ-ի Արտակի եղբոր մասին

«Բոլորի դեմ էլ հնարավոր է պայքարել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ Արտակ Սարգսյանի եղբոր կողմից աշխատակցիներին ուղղված սպառնալիքներին։
Այն հարցին, թե արդյոք հնարավոր կլինի պայքարել պատգամավորի եղբոր դեմ, Ռուստամյանը պատասխանեց .«էդ ո՞վ է դառել, որ հնարավոր չլինի պայքարել: 
Նա նաև հավելեց, որ ընտրակաշառք վերցնելն ունի oբյեկտիվ պատճառներ, որովհետև մարդիկ վաղուց դադարել են հավատալ ընտրություններին ու նախընտրում են 10 հազար դրամ վերցնել ու սին հույսեր չկապել, որ իրենց ձայնով բան կարող են փոխել։
«Ժամանակին ասում էինք՝ «քվեն ուժ է», մարդիկ դա հիմա չեն կարողանում հասկանալ, իսկ հիմա երբ տեսնեն, որ ընտրություններն իրենց քվեից են կախված, կմտածեն՝ արդյոք 5000-10000-ով այդ քվեն արժի բաժանել», - նկատեց Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձել էր «ՍԱՍ» գրուպի ձայնագրություներին և ասել որ ժողովին աշխատակիցներին սպառնացողը պագամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն էր։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս