loader
Ռուստամյան. Տեր-Պետրոսյանն իրավունք ունի, բայց սա Դաշնակցությունն է

Ռուստամյան. Տեր-Պետրոսյանն իրավունք ունի, բայց սա Դաշնակցությունն է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Աղվան Վարդանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանը, նշեց, որ դիրքորոշումը շատ հստակ էր և նա պետք է վայր դներ մանդատը:

Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին պահանջը հակասահմանադրական է որակել, Ռուստամյանը նկատեց.

«Իրավունք ունի իր տեսակետները հայտնել։ Այո՛, պատգամավորը սահմանադրական իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է։ Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է։ Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ։ Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել», - նշեց նա։

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Վարդանյանին կհեռացնեն կուսակցությունից

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս