loader
Սարգիս Քլոյան. Մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները,ո՛չ էլ հրաման տվողները

Սարգիս Քլոյան. Մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները,ո՛չ էլ հրաման տվողները

Խորհրդարանում սկսվել են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ հայտարարության նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

«Մեր պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջը մեկն է՝ բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը, ով հրաման տվեց և ովքեր սպանեցին մեր երեխաներին: Մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները,ո՛չ էլ հրաման տվողները: Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր՝վկաների կեսն արտագաղթել են, իսկ կեսը չի հիշում Մարտի 1-ի ոճրագործությունը: Պարո՛ն Կոստանյան, եթե մի քանի տարի էլ անցներ, դուք էլ չէիք հիշի, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի 1-ին»,- հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Նրա խոսքով՝ 2008 թվականի մայիսի 4-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այլն էլ պրոֆեսիոնալ, հեռակառավարվող և որ իրավաբանները կպարզեն տեսագրությունները: Սակայն նրա պնդմամբ, այս 10 տարվա ընթացքում սայլը տեղից չի շարժվել:

«Հիմա ուզում եմ, որպես Մարտի 1-ի մասնակից ասեմ, թե ինչ եմ տեսել: Մոտ 500 սադրիչներ, որոնք ջարդում էին միայն Ռուսաստանի տունը, որպեսզի ասեն՝ տեսեք ընդդիմությունը հակառուսամետ է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան, տրաքեց լուսարձակող ձայնային գրանադը և այդ ժամանակ էր, որ Քոչարյանն ասում էր՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա: Բացարձականապես սուտ էր»,-ասաց Քլոյանը:

Նրա պնդմամբ՝ դեպքի առթիվ չեն քննվել 4 ոստիկանները, բարձրաստիճան պաշտոնյաները, ներքին զորքերի գեներալ, լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը, շտաբի պետերը, նրանց տեղակալները, իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ միայն շարքային քաղաքացիներին է քննում:

Քլոյանը նաև հավելեց, որ այս տարիների ընթացքում ներկա և նախկին դատախազներն ու քննիչները ոչ թե ջանք են գործադրել բացահայտելու դեպքերը, այլ ամեն ինչ արել են պարտակելու համար:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս