loader
Սարգսյան. Առաջին հանրապետությունը դարձավ ներկայիս Հայաստանի զարգացման հիմքը

Սարգսյան. Առաջին հանրապետությունը դարձավ ներկայիս Հայաստանի զարգացման հիմքը

«Առաջին հանրապետությունը դարձավ Հայաստանի Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների ստեղծման հիմքը», -  2017 թվականի նախագահի մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հանրապետությունը, որը, չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին, կարողացավ շատ բանի հասնել և հիմք դարձավ Երկրորդ Հանրապետության ստեղծման համար»,- ասաց նախագահը՝ կոչ անելով հիշել Առաջին Հանրապետության մասին ոչ միայն որպես Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտեր,  այլ՝ որպես երկրի հետագա զարգացման հիմք:

«Առանց առաջին հանրապետության դժվար կլիներ Խորհրդային Հայաստան ստեղծել: Այն իր գոյության 70 տարվա ընթացքում թույլ տվեց շատ բանի հասնել, թեև եղել են նաև դժվարություններ: Չի կարելի հերքել Հայաստանի հսկայական ձեռքբերումները Խորհրդային շրջանում: Ապրում ենք Երրորդ հանրապետությունում, որն իսկապես ստեղծվել է 100 տարի առաջ»,- ընդգծեց նախագահը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս