loader
Սարգսյան. Հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի

Սարգսյան. Հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի

Լրագրողներն այսօր ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցին, թե առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 18-ն է, արդյոք նա արդեն կողմնորոշվել է և երբ է պատրաստվում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որին ի պատասխան Սարգսյանը նշեց.

«Դուք գիտեք, որ այդ հանդիպումը բաց չի լինելու: Մեր հանդիպումը ոչ միայն ընկերական, բարեկամական է լինելու, այլ նաև աշխատանքային: Քննարկման արդյունքում կկայացվի որոշում»:

Այն դիտարկմանը, թե իր կարծիքով հասարակությունը՝ մտավորականությունը, քաղաքական կուսակցություններն ինչ սպասելիքներ ունեն իրենից, Սարգսյանն ընդգծեց.

«Անկախ նրանից ես կլինեմ նախագահ, թե չէ,հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի և դրանք տարբեր են: Հանրության մի մասը փոփոխությունների ակնկալիք ունի, իսկ մի զանգվածն էլ չի հավատում այդ փոփոխություններին»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս