loader
Սարգսյան. Քաղաքական հայացքների համար Հայաստանում երբեք որևէ մեկը  հետապնդման չի ենթարկվել

Սարգսյան. Քաղաքական հայացքների համար Հայաստանում երբեք որևէ մեկը հետապնդման չի ենթարկվել

«Քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում երբեք որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել»,-ԱԺ հատուկ նիստում պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Նույնիսկ ես կարծում եմ, որ շատ պարագաներում միգուցե մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են նրանք արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա խնդրեց սա ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի հայտարարություն։

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը համաձայն չէ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով։ Պատասխանելով Զեյնալյանի հարցին՝ Սարգսյանն ասաց, որ օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են։

«Դրանք միանշանակ են, ընտրությունների արդյունքները ժողովրդի կամքի արտահայտումն են»,- նշեց Սարգսյանը։

Ըստ վարչապետի թեկնածուի, եթե «համատարած ընտրակաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ ամեն գործիք հիմա նկարում է, մեր ընդդիմության ներկայացուցիչները ուղղակի հեղեղած կլինեին համացանցը»։

«Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ բարեգործության անվան տակ նման բաներ լինեն։ Բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- նկատեց նա։

Մարգարիտա Ղազարյան

Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս