loader
Սարգսյան. Մարդկային ցանկացած բռնություն իմ կողմից ընդունելի չէ

Սարգսյան. Մարդկային ցանկացած բռնություն իմ կողմից ընդունելի չէ

Լրագրողները ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցին, թե քաղաքացիական հասարակությունը ցանկություն է հայտնել միաժամանակ հանդիպելու թե՛ իր հետ, և թե՛ Արտակ Զեյնալյանի հետ, ինչպե՞ս է դա պատկերացնում:

«Լսեցի այդ առաջարկության մասին, կմտածեմ ու կասեմ Ձեզ»,-պատասխանեց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում փոետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը, Սարգսյանը նշեց.

«Իրավիճակին ծանոթ չեմ, քանի որ երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում և ամբողջությամբ այդ քաղաքի մեջ էի՝ իր դժվարություններով, ցավերով , պատմությամբ, հաջողություններով: Եկեղեցում ինձ մի տարեց մարդ մոտեցավ և ամենամարդկային ձևով իր դժվարությունների մասին պատմեց և խնդրեց, որ դրա մասին պատմեմ Սերժ Սարգսյանին: Այնպես որ այդ խնդրից տեղյակ չեմ, երբ լսեմ, կկարողանամ մեկնաբանել: Սակայն ցանկացած մարդկային բռնություն իմ կողմից ընդունելի չէ: Ես այն մարդն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման և մարդկային տրամաբանության ուղղությամբ»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս