loader
Սարգսյան. Պետք չէ ոլորտի խնդիրները կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ

Սարգսյան. Պետք չէ ոլորտի խնդիրները կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ

Ազգային ժողովն այսօր փակ քվեարկությամբ ընտրում է բարձրագույն խորհրդի անդամներին: Լրագրողները ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ նոր մարդ է առաջադրվել այդ խորհուրդում, որ նրանցով պետք է կայանա ԲԽ-ն:

«Ես կզարմանայի, որ նորություն լիներ: Չեմ կարծում, որ մեր հանրությանը ոչ հայտնի մարդու հայտնվելն այդ խորհուրդում պետք է հույս ներշնչի, որ փոփոխություններ կլինեն: Գագիկ Հարությունյանն ինչո՞ւ պետք է հույս չներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»,-նկատեց նա:

Սարգսյանը նշեց, որ չի փորձում արդարացնել դատական համակարգը:

«Իհարկե թերություններ շատ կան, սակայն դրանք կապել Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ , կարծում եմ՝ արդար չէ: Ես կասեի, որ երկուսն էլ պատվով են աշխատել»,-հավելեց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս