loader
Շարմազանով. Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ ՀՀԿ-ում չեն սկսել

Շարմազանով. Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ ՀՀԿ-ում չեն սկսել

«Հարգանքով եմ մոտենում բոլորի կարծիքին, բայց անփոխարինելի գործիչներ կան: Անփոխարինելի գործիչ նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, ապա այդ ոլորտը, մարդկությունը շատ բան կկորցնեին: Մի պահ պատկերացրեք՝ խորհրդարանն առանց Վահան Հովհաննիսյանի, անկախության շարժումն առանց Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, ֆուտբոլն առանց Հենրիկ Մխիթարյանի: Պարոն Ծառուկյանն ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, որևէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն այն մասին, որ թե իր համար անփոխարինելի գործիչներ չկան, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմել, Շարմազանովը նշեց, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, որևէ բան տեսականորեն չի կարելի բացառել:

«ՀՀԿ-ն մինչ այս պահը 2018թ.-ի կառավարության ձևավորման, վերաձևավորման, վարչապետի նշանակման ու հնարավոր թեկնածուների հարց չի քննարկել: Երբ կքննարկենք, կտեղեկացնենք: Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ ՀՀԿ-ում չեն սկսել: Մենք սկսել ենք նախաքննարկման փուլը, քննարկումները կսկսենք հինգշաբթի՝ գործադիր նիստի ժամանակ: Բայց քննարկումներ սկսելը չի նշանակում, որ դրանք կավարտենք հենց հինգշաբթի»,- նկատեց խորհրդարանի փոխխոսնակը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս