loader
Շարմազանով. Փաշինյանն ինձ չհամոզեց

Շարմազանով. Փաշինյանն ինձ չհամոզեց

Մենք ոտքի վրա որոշում չենք կայացնում. Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

«Մենք ամբողջ թիմով կքննարկենք, ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ իր կարծիքն արդեն իսկ արտահայտեց՝ ասելով, որ Փաշինյանն իրեն չհամոզեց:

Հարցին, թե որոշումը միաձա՞յն կլինի, Շարմազանովը պատասխանեց.

«Մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:



 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս