loader
Շարմազանով. Ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել

Շարմազանով. Ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել

«Ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել: Ինձ համար առնվազն անակնկալ է, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հայտարարում է, թե չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բայց միջամտում է կամ օրենսդիրի կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվում:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովը արձագանքեց.

«Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:

Մարգարիտա Ղազարյան
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս