loader
«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրողները հրապարակում են գրավոր ապացույցները

«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրողները հրապարակում են գրավոր ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մարտի 14-ին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Գագիկ Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրան նիստերի դահլիճ վերադարձնելու վերաբերյալ։

Նախորդ դատական նիստին Գագիկ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել դատավոր Մակյանը նրան 20 ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից։

Դատավորը նշեց, որ դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել, միջնորդությունը ենթակա է մերժման։

Նշենք, որ մեղադրողներն այսօր շարունակում են հրապարակել գործում առկա գրավոր ապացույցները։

Այսօր նիստերի դահլիճ վերադարձան ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանն ու Սմբատ Բարսեղյանը. լրացրել էր նրանց նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս